The World Country Forum
Would you like to react to this message? Create an account in a few clicks or log in to continue.

Լուսինե Ներսիսյան...

Go down

Լուսինե Ներսիսյան... Empty Լուսինե Ներսիսյան...

Post by Lusine_Nersisyan Wed Jun 21, 2017 12:46 am

Այն օրերից, երբ իրականացվեցին մեր ազգի մեծամասնության բնաջնջումը, անցել է բավականին ժամանակ: Փրկվածները հոգնած ու թշվառ, հազիվ հասան իրենց հայրենիքի սահմաններից հեռու գտնվող տարբեր երկրներ...
Հայրենիքի հողի վրա համախմբվելու մեր երազանքը,որը խոստանում էին քաղաքագետները,չիրականացավ: Աշխարհի գերտերությունները զոհեցին մեր այդ երազներն ի շահ իրենց շահամոլական նկատառումների...
Հայոց մեծագույն մասի ուծացումը հյուրընկալ երկրներում արդեն ընթացքի մեջ էր, մի բան,որ նվազեցնում է պատմական հողի վրա փոխադրվելու և ապրելու հեռանկարը...Իսկ եթե մենք բոլորս Հայաստանում և Սփյուռքում ջանանք պահպանել մեր ինքնությունը,ապա այդ առանձնահատկությունները երաշխիք կլինեն հաջորդ սերունդների ապահով ապագայի համար: Մեր հիշողության մեջ վառ պահենք հզոր թագավորությունները,ծաղկուն գավառները տեսած Հայոց աշխարհը,որը միշտ կանգնած է եղել արվեստի ու գրականության բարձունքում: Որպես գանձ պահենք՝ մեր ազգային հպարտությունը, մեր պետությունն ու պետականությունը:
Մեր հայրենակիցները, հանգրվան գտնելով օտար մի շարք երկրներում,ինչպիսիք են Սիրան,Լիբանանը, Ամն-ը և այլ մի շարք երկրներ, դարձյալ չկարողացան ապրել լիարժեք խաղաղ ու հանգիստ կյանքով, վկան սիրիական պատերազմական գործողությունը, այդ պատճառով հայ ժողովրդի մի մասը դարձյալ բռնեց գաղթի ճամփան, պարզապես, ի տարբերություն 1915 թվականի, այսօր մենք ունենք Հայրենիք, որն իր դռները բացեց հայորդիների, իր զավակների առջև:
Ողջույն ձեզ սիրիահայեր,ողջույն քեզ հալեպահայ ժողովուրդ, ողջույն ձեզ մեր հայրենակիցներ դուք մենակ չեք, փառք աստծո, արժանացաք մեր Արցախի մեծ սիրուն ու հարգանքին:
Ողջույն ձեզ,հայ մայրեր,ողջույն ձեզ, հալեպահայ քաջ մարտիկներ, ձեզ հետ է ողջ Հայաստանը, Արցախ աշխարհը, մենք աղոթում ենք ձեզ համար, աղոթում ենք, որ Հալեպը վերականգնի իր երբեմնի պերճաշուք տեսքը:
Լուսինե Ներսիսյան, Արցախից, 2016 թվական, հունիսի 22
Տպագրվել էր նյութս ՀՀ Սփյուռքի նախարարության պարբերականում...22 июн 2016
Այդ հոդվածը տեսնելու համար կարող եք այցելել Hayernaysor.am կայքը...
Hayern Aysor-22 июн 2016

Lusine_Nersisyan

Posts : 45
Join date : 2017-06-05

Back to top Go down

Back to top

- Similar topics

 
Permissions in this forum:
You cannot reply to topics in this forum