The World Country Forum
Would you like to react to this message? Create an account in a few clicks or log in to continue.

Անձրևները՝ ազգիս գլխի - Լուսինե Ներսիսյան

Go down

Անձրևները՝ ազգիս գլխի - Լուսինե Ներսիսյան Empty Անձրևները՝ ազգիս գլխի - Լուսինե Ներսիսյան

Post by Lusine_Nersisyan Mon Jul 24, 2017 11:45 am

Ինչքա՜ն անձրևներ եկան
Ու երկնքի աչքերից թափվեց
Ուղիղ իմ ազգի տխուր մարմնին...

Տխրությունը հայի հոգում
Սառել է ասես,
Ու չի հալվում այն....

Ամառվա արևից
Մեր հոգին էլ չի ջերմանում,
Լույսի պակասից,
Մութն է սև գույն նետում
Կապույտ երկնքի վրա...

Երկինքը վշտից քարացել է,
Լռություն է տիրում այնտեղ,
Չեմ լսում էլ անձրևի լացը...

Հայի դարերով տանջանքն ու կորուստներն են
Մեր հոգուց կապկպել լացը այս մե՜ծ....

Դարերով մեր զայրույթն է ելել հողմերի դեմ,
Հրդեհներ հանգցրել անթիվ,
Որ չավերեն քեզ, հող ի՛մ Սրբազան...

Երկինքը իր ձայնը շարժվում է
Իմ հոգու ներսում,
Եվ հարցում է անում ինձ.
-Թե՞ ինչ եմ անում հիմա...

-Ես փնտրում եմ մեր արևը,-
Զգամ նրա ջերմությունը մե՜ծ,
Որ հալվի հայիս
Հոգու քարացած, ցավեր տեսած
Սրտի սառնությունը,
Որ ժպտա քո ներսում արևը,
Երկինք իմ տառապած...

Լուսինե Ներսիսյան-2017թ. հուլիսի 24

Lusine_Nersisyan

Posts : 45
Join date : 2017-06-05

Back to top Go down

Back to top


 
Permissions in this forum:
You cannot reply to topics in this forum