The World Country Forum
Would you like to react to this message? Create an account in a few clicks or log in to continue.

Արցախ-Հեղինակ՝ Լուսինե Ներսիսյան

Go down

Արցախ-Հեղինակ՝ Լուսինե Ներսիսյան  Empty Արցախ-Հեղինակ՝ Լուսինե Ներսիսյան

Post by Lusine_Nersisyan Fri Jun 16, 2017 12:36 am

ԱՐՑԱԽ

Արցախ իմ
Քո լեռների պես, հպարտ է հոգիդ,
Քո երկնքի կապույտի մեջ եմ
Քո սիրտը տեսնում,
Գետերիդ հոգու ջինջ կարկաչի հետ
Երգեր են ծնվում,
Քո լեռների զեփյուռի հետ
Իմ սիրտն է երգում...
Ինչքա՜ն են քո սիրտը դառնացրել,
Ինչքա՜ն են փորձել քո երազները
Թևաթափ անեն,
Անգամ քո մրջյունի սարքած
Արդար քրտինքն են քանդել,
Քո արտերի, դեղինն են վառել,
Մոխրացած փոշին էլ
Քամին է քշել, տարել հեռուներ,
Ա՜խ, մեր փոշիների
Ծուխն եք, մեզանից տարել,
Մեր կարոտների լույսն եք
Ճրագին փոխարինել,
Բայց դարերի ուժը մեր սրտում
Խիզախ երգեր է, հյուսում մեր համար,
Որ խրոխտ ձայնով երգելով ասենք.
<<ՄԵԶ ՀԱՂԹԵԼ ՉԻ ԼԻՆԻ
ՄԵՆՔ ԱՆՀԱՂԹ ԵՆՔ
ՈՒ ՍԱՐԵՐԻ ՊԵՍ ՈՒԺԵՂ>>:

Լուսինե ՆԵՐՍԻՍՅԱՆ

Lusine_Nersisyan

Posts : 45
Join date : 2017-06-05

Back to top Go down

Back to top


 
Permissions in this forum:
You cannot reply to topics in this forum