The World Country Forum
Would you like to react to this message? Create an account in a few clicks or log in to continue.

Լուսինե Ներսիսյան...

Go down

Լուսինե Ներսիսյան... Empty Լուսինե Ներսիսյան...

Post by Lusine_Nersisyan Wed Jun 21, 2017 1:06 am

Ամպրոպը կաթիլ-կաթիլ
Արտասվում է,
Իմ լույսերն էլ հատիկ-հատիկ
Պսպղում են,
Լույսով բացում ճամփաս
Ու քեզ են որոնում...
...........
Երկար ճամփեքին
Լույսս նմանվեց
Համբերող լույսի,
Տեսնու՞մ ես,
Ես իմ լույսով եմ
Լուսավոր զգում,
Այդ դեպքում ես իմ հույսով
Քեզ ո՞նց պիտի լուսավորեմ...
..............
Այսօր նորից ուզում եմ
Աղոթել քեզ համար,
Որ իմ սիրտը քեզ
Մոտիկ-մոտիկ նայի...
.........
Կարոտս կաթիլ-կաթիլ
Համբերում է,
Մինչև բացվի մեզ համար
Մի նոր լուսաբաց...
...........
Քամիները վազում են,
Քամի՜ ինձ էլ տար քո հետ,
Գուցե՞ փարվի արևը իմ ճանփեքին,
Գուցե՞ զգամ, արևի շողը իմ հոգում,
Գուցե՞ ապրի արևը, միմիայն ինձ համար...
.................

Լուսինե Ներսիսյան-2017թ. հունիսի 20

Lusine_Nersisyan

Posts : 45
Join date : 2017-06-05

Back to top Go down

Back to top

- Similar topics

 
Permissions in this forum:
You cannot reply to topics in this forum