The World Country Forum
Would you like to react to this message? Create an account in a few clicks or log in to continue.

Լուսինե Ներսիսյան-ՍԻՐՈ ԿԱՐՈՏԸ

Go down

Լուսինե Ներսիսյան-ՍԻՐՈ ԿԱՐՈՏԸ Empty Լուսինե Ներսիսյան-ՍԻՐՈ ԿԱՐՈՏԸ

Post by Lusine_Nersisyan Wed Jun 21, 2017 1:13 am

ՍԻՐՈ ԿԱՐՈՏԸ

Քո սիրո խոսքերը,
Քո երգի տողերը,
Քո սիրո համն ու հոտը,
Քո աչքերից հոսող
Անմեղ կարոտը,
Ի՛մ կարոտին կանչում է.
-Արի՜, բավ է արդեն,
Արի՜ մոտս,
Որ տողերս մի պահ լռեն,
Քո նուրբ հոգու մեջ
Մի պա՛հ հանգստանա
Խոսքը իմ սրտի...
Սպասում եմ քեզ
Իմ կարոտ դարձած
Սիրո հովի թև,
Սպասում եմ քեզ այնքա՜ն
Մինչև կարոտիս երգը լռի,
Ու սիրտս պարի
Քո սրտի մեջ...
Շուտո՜վ, շուտո՜վ
Երբ քեզ տեսնեմ,
Սիրտս ուրախությունից
Կորոտա, ու անձրև կտեղա,
Մեր սիրո անձրևից,
ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ
ԱՌՈՒՆՆԵՐԻՑ,
Այսքա՜ն սպասումից հետո
Գետ կդառնա,
Լույս կդառնա,
Եվ մեր սիրո անձրևը
Հաշտ ու խաղաղ
Կապրի գետերի սրտում,
Ու մեր սիրո,
Քնքշության համուհոտով
Կբուրեն անուշ գետերի ջրերը...

Պահն է արդեն սիրելիս,
Ե՛կ հանդիպենք
Մեր սիրո առուների հետ,
Մեր հանդիպման
Սիրո անձրևի հետ,
Պահն է արդեն.......
.............

Լուսինե Ներսիսյան

Lusine_Nersisyan

Posts : 45
Join date : 2017-06-05

Back to top Go down

Back to top

- Similar topics

 
Permissions in this forum:
You cannot reply to topics in this forum