The World Country Forum
Would you like to react to this message? Create an account in a few clicks or log in to continue.

ՀՈՂԻ՜Ս ՑԱՎԸ - հեղինակ՝ Լուսինե Ներսիսյան

Go down

ՀՈՂԻ՜Ս ՑԱՎԸ - հեղինակ՝ Լուսինե Ներսիսյան Empty ՀՈՂԻ՜Ս ՑԱՎԸ - հեղինակ՝ Լուսինե Ներսիսյան

Post by Lusine_Nersisyan Thu Jul 13, 2017 11:15 pm

Մեր հողը այն է եղել
որ միշտ հասել է իր ուզածին՝
քայլել է հպարտ,
մեջքը միշտ թիկնել է Մասիսին,
արդար է արարել
իր ջուրն ու հացը...
.........
Պայքարել է անարև մշուշների դեմ
որ իր հողը ցեխ չդարձնեն անիրավները...
Երգով հորինել է մի բախտի ժպիտ,
որ հողմերը միշտ ծեծում են նրան,
իսկ նա,-
ներել է անգամ երբ հոգուն են
տանջել մտածված....
ներում է անգամ,
երբ սրտին են տխրությամբ
անվերջ հարվածում...
..............
Հո՛ղ իմ տանջված,
որ զրկել են քեզ
ինքդ քո մեջ ծիծաղելու հաճույքից...
..................
Եվ շալակիդ կապկպել են
տխրությամբ առատ մի քարե
ծանրությամբ արցունք,
որ չքայլես,
որ չզգաս ազատության վայելքը
քո օրերի մեջ,
որ համտես չանես քո արդար քրտինքի
բերքն ու բարիքը,..
.............
Չգիտեմ էլ այս ի՞նչ դարդ է
որ կապկպում են քեզ,
որ անժպիտ ու անբախտ մնաս,
ու արցունքի հետ լռես անհաղորդ...
..............
Այսքա՜ն վերքեր են աչքերդ տեսնում,
քո ցավի մեջ էլ մայրամուտ ես ուզում ինձնից,
որ ո՛չ մեկը չտեսնի ցավից
ծնված արցունքերդ...
............
Օդի լույսն էլ քո լացը գրկում է,
ջրերը պահում է ձեռքերի մեջ,
որ
ՍՈՒՐԲ իմ հողը ՑԵԽ չդառնա...
..........
Տողերս քո ցավն են պատմում
որ դատարկվի մեջս կուտակված փոթորիկը,
ու անձրև դառնա, ջուր՛ը՝ տանի
իմ հոգու սահմաններից հեռու,
որ հողս չկարդա սրտիս տողերը,
ու չմաշվի նրա սիրտը ցավից...
.................
Հո՛ղ իմ, որ լցված ես դու ցավով ու դավով,
Ա՜խ ինչքա՜ն է տանջվում տխրությունս
երբ քո ցավն եմ սկսում մտածված ու մեղմ շոյել ...

Լուսինե Ներսիսյան-2017թ. հուլիսի 13

Lusine_Nersisyan

Posts : 45
Join date : 2017-06-05

Back to top Go down

Back to top

- Similar topics

 
Permissions in this forum:
You cannot reply to topics in this forum