The World Country Forum
Would you like to react to this message? Create an account in a few clicks or log in to continue.

ԱՐՑԱԽ/բարբառով/- Լուսինե Ներսիսյան

Go down

ԱՐՑԱԽ/բարբառով/- Լուսինե Ներսիսյան Empty ԱՐՑԱԽ/բարբառով/- Լուսինե Ներսիսյան

Post by Lusine_Nersisyan Sun Jul 23, 2017 2:10 pm

Իմ Արցախը
Սար ու շենա,
Ամեն մին քարը
Դյարդ ու ցավա,
Ջրին նըման
Արդար լացա...
Դյարդը տուվավ
Է՜ն սարերեն,
Սարերեն սերտը
Ճաք տըվավ,
Ցավը տըվավ
Է՜ն Ճըրերեն
Ճըրին սերտը
Ա՜խա քաշալ..
Թոխպըն ու շաղը
Տանը լյուսը
Հընգցրալա,
Ուրան վըղեն իրա
Միշտ աչքըն տիրալ...
Իմ Արցախի
Սերտը՝ քարան էլ
Քըրծան էլ պենդա,
Միշտ նամուսավ
Միշտ անհաղթա,
Ու ասածեն
Միշտ էլ տարնա.../ԱՐՑԱԽԻ ԲԱՐԲԱՌ/.....

Իմ Արցախը
Սար ու շեն է,
Ամեն մի քարը
Դարդ ու ցավ է,
Ջրի նման
Արդար լաց է...
Դարդը տվեց
Է՜ն սարերին,
Սարերի սիրտը
Ճաք տվեց,
Ցավը տվեց
Է՜ն ջրերին
Ջրերի սիրտը
Ա՜խ է քաշել...
Ամպն ու շաղը
Տանը լույսը
Հանգցրել է,
Իր հողի վրա
Միշտ աչք են դրել...
Իմ Արցախի
Սիրտը՝ քարից էլ
Ժայռերից էլ պինդ է,
Միշտ նամուսով,
Միշտ անհաղթ է,
Ու իր ասածի
Տերն է միշտ...

Լուսինե Ներսիսյան-2017թ. հուլիսի 23

Lusine_Nersisyan

Posts : 45
Join date : 2017-06-05

Back to top Go down

Back to top

- Similar topics

 
Permissions in this forum:
You cannot reply to topics in this forum