The World Country Forum
Would you like to react to this message? Create an account in a few clicks or log in to continue.

Անձրևը-ԼՈՒՍԻՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Go down

Անձրևը-ԼՈՒՍԻՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆ Empty Անձրևը-ԼՈՒՍԻՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Post by Lusine_Nersisyan Sat Sep 16, 2017 3:17 pm

Անձրևը ջուր է խոստանում,
Արևը հույսի ճամփա դեռ չի բացում,
Գետի ջրերը լռությանս զրույցներն են
Հավերժ լսում, կույր մայրամուտին:

Լուսինն կարոտ գտավ ինձ համար,
Կարոտի ծանրությունը շալակիս
Թրջվեց ծանրացավ աչքիս,
Որ հավերժ սրտիս մեջ լողա:

Արցունքի մեջ խրված հոշոտում է հոգիս,
Համբերատար պասումի առիթ է տալիս,
Ա՜խ, կարոտի ամպերն են անվերջ
Ինձ արցունքոտ անձրև խոստանում:

Գնում եմ հույսով, քայլում՝ մթով,
Լույսերի մեջ ճանաչում ինքս ինձ,
Հարբում աղբյուրի ջրերից անգամ,
Ականջ դնում անվերջ, կարոտիս ձայնին:

ԼՈՒՍԻՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆ-2017թ. սեպտեմբերի 10

Lusine_Nersisyan

Posts : 45
Join date : 2017-06-05

Back to top Go down

Back to top

- Similar topics

 
Permissions in this forum:
You cannot reply to topics in this forum