The World Country Forum
Would you like to react to this message? Create an account in a few clicks or log in to continue.

ԸՆԿԵՐՈՒՀՈՒՍ-Anaid Avetisyansss...

Go down

ԸՆԿԵՐՈՒՀՈՒՍ-Anaid Avetisyansss... Empty ԸՆԿԵՐՈՒՀՈՒՍ-Anaid Avetisyansss...

Post by Lusine_Nersisyan Sat Sep 16, 2017 3:26 pm

ԸՆԿԵՐՈՒՀՈՒՍ

Ներկայությունդ շալակած արի՜ մոտս,
Հոգնել եմ լռության զրույցները լսելուց,
Տանջվում եմ սպասումի անշունչ օդից,
Խեղդվում եմ արդեն ամպերի ծանրությունից:

Հոգնած ճամփիս ջուրը դարձիր
Հույսով ճամփիս լույսը ինձ տուր,
Իմ լույսերի մեջքին կանգնած
Սպասումիս օրերը դու փրկիր:

Քայլիր հետս, մեջքիս կանգնած,
Հավատում եմ քեզ, ի՛մ ընկեր,
Քայլիր հետս, դու շատ մոտիկ,
Որ կարոտի ցավը չտեսնեմ:

Թարս օրերիս լույսը դու ես,
Ձեռքս բռնած դեռ քայլում ենք,
Քայլենք պիտի հավերժություն,
Ա՜խ իմ սրտի զարկը դու ես:

Սիրով նվիրում եմ իմ լավ ու վատ օրերի՝ թանկ ու բարի ընկերուհուս, ԱՆԱՀԻՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՀԱԳՆԻ...Ես քեզ շատ-շատ-շա՜տ սիրում ու հարգում եմ, ԱՆԱՀԻՏ ջան...Ավելացնեմ. <<Լավ ընկերը Աստծո օրհնանք է>>: Ես հպարտ եմ որ ունեմ քեզ, իմ սիրելի❤️: ԱՍՏՎԱԾ քեզ պահապան ու օգնական...

ԼՈՒՍԻՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆ-2017թ. օգոստոսի 22

Lusine_Nersisyan

Posts : 45
Join date : 2017-06-05

Back to top Go down

Back to top


 
Permissions in this forum:
You cannot reply to topics in this forum